Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայ-վրացական սահմանին ահավոր հերթ է. ամեն մարդ մոտավորապես մեկուկեսից երեք ժամ պետք է սպասի, որպեսզի կարողանա հատել ՀՀ սահմանը. անդրադառնալով Հայաստան-Վրաստան սահմանի հետ կապված խնդիրներին` այսօր ասաց «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:
Նրա խոսքերով` պատահական մարդկանց համար Վրաստանի սահմանը հատելը տեւում է ընդամենը 2-3 րոպե, «անգամ մեքենայից չեն իջնում, իսկ ՀՀ-ում մի ահավոր խառնաշփոթ իրավիճակ է»: Գաբրիելյանը հատկապես իր դժգոհությունը հայտնեց պարտադիր ապահովագրության վերաբերյալ:
«Ենթադրենք, վաղը մյուս օրը Վրաստանն էլ մի օրենք մտցնի, որ այնտեղ էլ է գործելու պարտադիր ապահովագրություն, ջավախքցին ի՞նչ պետք է անի, ամեն օր մեքենա՞ ապահովագրի, երբ իրենց ընտանիքների մի մասը Հայաստանում է ապրում, եւ այդ մարդիկ ամեն օր կապի մեջ են: Եթե այսօրվա դրությամբ այդ գնալ-գալը խոչընդոտվում է մայր հայրենիքի կողմից, արդեն իսկապես ժողովրդի մոտ անվստահության մթնոլորտ է ձեւավորվում հայրենիքի նկատմամբ»,- նշեց նա: