|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել սոցապ նախարարության կոլեգիայի նիստ, որի ընթացքում նախարար Նարինե Ասծատրյանը շեշտել է, որ միայն պետական բյուջեի միջոցները բավարար չեն վերաբնակեցման ոլորտի խնդիրների լուծման համար: Այնուամենայնիվ, աշխատանքներ իրականացվում են, արդյունքում` վերջին երեք տարվա ընթացքում հանրապետություն է տեղափոխվել ավելի քան 440 ընտանիք, որոնցից 130-ը` անցած տարի:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարծիք է հայտնել, որ վերջին տարիներին վերաբնակեցման ոլորտում արված փոփոխությունները արձանագրում են դանդաղ, սակայն դրական տեղաշարժեր: Օրինակ` անցած 7 ամիսների ընթացքում միայն Քաշաթաղի շրջանում վերաբնակվել է մոտ 300 ընտանիք:
Վարչապետը նշեց, որ հայրենադարձության ծրագրերը շարունակվելու են: