Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մինչ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է քննարկեն թռիչքների անվտանգության հարցը. ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
«ԱՄՆ կառավարության դիրքորոշումն այդ հարցում այն է, որ կողմերը պետք է հանդիպեն եւ քննարկեն տարաձայնությունները: Մենք կարծում ենք, որ ինքնաթիռ ահաբեկելու կարիք չկա: ԱՄՆ-ը դատապարտում է շփման գծում ցանկացած զինված գործողություն»,- ասել է նա:
ԱՄՆ դեսպանն ավելի վաղ նույնպես հանդես էր եկել քաղաքացիական ինքնաթիռ ոչնչացնելու մասին ադրբեջանական սպառնալիքների քննադատությամբ: «Ուժ կիրառելու սպառնալիքները, այդ թվում` քաղաքացիական ավիացիայի դեմ, անընդունել են եւ հակասում են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջեւ` խաղաղ կարգավորման որոնումներում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- հայտարարել էր Բրայզան:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նախատեսված է մայիսի 9-ին: Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել էր, թե Ադրբեջանը կոչնչացնի բոլոր ինքնաթիռները, որոնք կփորձեն վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում: