|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը մայրաքաղաք Սանայում ելույթ է ունեցել իր կողմնակիցների հանրահավաքում:
Նա հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իշխանությունից` արյունահեղությունից խուսափելու համար, սակայն մի պայման է առաջադրել` իշխանությունը հանձնելու է «միայն վստահելի մարդու, այլ ոչ թե հիվանդ, նեղացած կամ կոռումպացված»:
Սալեհը նաեւ մեղադրել է երկրի հյուսիսում գործող շիա ապստամբներին, հարավի անջատողականներին եւ «Ալ Քաիդա»-ին երկրի սահմանադրական կարգը խախտելու մեջ: Իսկ իր ընդդիմախոսներին խոստացել է, որ դիմադրելու է մինչեւ վերջ:
Միեւնույն ժամանակ Սալեհի տասնյակ հազարավոր հակառակորդներ բողոքի ցույց են կազմակերպել քաղաքի այլ մասերում: Բազմաթիվ ընդդիմադիրների անգամ թույլ չեն տվել մտնել Սանա. քաղաքի սահմաններին կանգնած են եղել զինվորական պահակակետեր: