Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2010 թվականին Հայաստանում էականորեն բարելավվել է տեղեկատվական անվտանգության մակարդակը: Այդ մասին ասվել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը. տեղեկացնում է ԱԽՔ մամուլի գրասենյակը:
Այս ոլորտում լիազոր մարմին ճանաչված ազգային անվտանգության ծառայությունը 2010 թվականին չեզոքացրել է պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի վրա կատարված հարձակումները, որոնք շատ տարածված էին 2008-2009 թվականներին: Նիստում որոշվել է ընդլայնել ԱԱԾ վերահսկման տակ գտնվող պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի ցանկը` ներառելով նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մի քանի այլ պաշտոնական կայքեր:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ 2010 թվականին զգալիորեն բարելավվել է նաեւ բազմաշերտ ինտերնետի տարածվածության մակարդակը ո'չ միայն Երեւանում, այլեւ` մարզերում:
Նա կարեւորել է նաեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի հետ: Նշված կազմակերպությունների շրջանակներում իրականացվում են կիբերհարձակումները կանխելու համատեղ գործողություններ, օրինակ` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող «Պրոքսի» միջպետական գործողությանը: Հանձնաժողովի որոշմամբ` անցած տարեվերջին Հայաստանում ներդրվել է նաեւ ոլորտին առնչվող խնդիրների մոնիտորինգի համակարգ:
Հանձնաժողովը քննության է առել ոլորտի զարգացման խոչընդոտները եւ որոշել մշակել դրանց վերացմանն ուղղված գործողությունների ծրագիր: