|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Միջերկրական ծովում իսրայելական բանակի կողմից բռնագրավված` լիբերիական դրոշի տակ լողացող «Վիկտորիա» նավում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք: Ականանետների տարբեր տրամաչափի արկերից եւ հականավային կառավարվող հրթիռներից բաղկացած մոտ 50 տոննա կշռող զենքը, իսրայելական կողմի ենթադրությամբ, նախատեսված է եղել Գազայի հատվածի համար:
Մասնագետները հայտարարել են, որ հրթիռները չինական արտադրության են, սակայն օգտագործվում են նաեւ իրանական բանակի կողմից: Նման հրթիռներ կիրառել է նաեւ «Հըզբոլլահը» 2006 թ. պատերազմում:
Հայտնի է, որ «Վիկտորիա» նավը դուրս է եկել սիրիական Լաթակիա նավահանգստից, մտել է թուրքական Մերսին նավահանգիստը եւ այնտեղից ուղղություն է վերցրել դեպի եգիպտական Ալեքսանդրիա: Ենթադրվում է, որ զենքը Եգիպտոսից տեղափոխվելու էր Գազայի հատված: