|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հեռուստատեսությամբ է լսել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է «ծոմ» պահել, սակայն նրա համոզմամբ` «Ժառանգության» առաջնորդը կա'մ տեղն է սխալ ընտրել, կա'մ էլ ժամանակը:
Հանրապետական պատգամավորը Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել չի պատրաստվում, բայց խորհուրդ է տալիս. «Եթե դա ծոմ է, պաս է, պետք է լինի Էջմիածնում: Եթե դա քաղաքական բողոք է, պետք է լինի պասից հետո»: Նաեւ` «Պասի ժամանակ բոլորն են հացադուլ հայտարարում»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ինքը դեռ չի այցելել Ազատության հրապարակում հացադուլ անող իր գործընկերոջը, բայց անպայման անցելելու է:
Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլն ուժեղ կամքի նշան է, սակայն նա դժվարացավ արդյունավետության տեսանկյունից գնահատել գործընկերոջ այդ քայլը:
«Իշխանությունը պետք է դաս քաղի, որ ՀՀ քաղաքացուն չհասցնի այն վիճակին, որ հացադուլ հայտարարի` անկախ նրանից` այդ մարդը քաղաքական գործիչ է, թե սովորական քաղաքացի»,- ասաց Արծվիկ Մինասյանը: