|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ Խաղաղության կորպուսը, «Ամերիկյան խորհուրդներ» և «Բրիտանական խորհուրդ» կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի հետ, արդեն երրորդ տարին է` ասմունքի դպրոցական մրցույթ է կազմակերպում Հայաստանում:
Մարտունիում կայացել է մրցույթի տարածաշրջանային փուլը` 6 հանրակրթարանների 6-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Պատանի ասմունքողները հանդես են եկել հայերենով ու անգլերենով:
Մրցանակային տեղերը զբաղեցրած դպրոցականները պարգևատրվել են պատվոգրերով ու նվերներով:
Տարածաշրջանային փուլի հաղթողները մայիսի 8-ին Հրազդանում մասնակցելու են հանրապետական եզրափակիչ մրցափուլին:
Մրցույթի կազմկոմիտեի անդամ, ԽԿ կամավոր Պատրիկ Ֆինդլերի խոսքերով` իրենք նպատակ ունեն նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ասմունքը ներկայացնել որպես ինքնաարտահայտման գործնական միջոց եւ հետաքրքրություն առաջացնել այլ ժողովուրդների մշակույթների նկատմամբ: