Այսօր Ստեփանակերտում ազդարարվեց մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի մանկապատանեկան մրցույթ-փառատոնի երկրորդ փուլի սկիզբը: Փառատոնը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ՀՀ ԱԺ «Բաց դռներե հիմնադրամը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
Երկու տարիքային խմբով` 11-14 եւ 15-17, անցկացված փառատոնին մասնակցում էին մայրաքաղաքի եւ հանրապետության բոլոր շրջանների 46 դպրոցականներ:
Այսօրվա մրցույթում լավագույնն են ճանաչվել 11-ամյա Նարեկ Բաղդասարյանը (Շուշի)` 11-14 եւ 16-ամյա Մելինե Պետրոսյանը (Ասկերան)` 15-17 տարիքային խմբերում: