| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ինքնահռչակ աստղաֆիզիկոս Արթուր Պողոսյանին ընդունելու վերաբերյալ լրատվամիջոցների և պարզապես քաղաքացիների բավականին զուսպ քննադատությանը անսպասելիորեն  սուր արձագանքեց սփյուռքի նախարարությունը, որն իր ջղաձիգ հայտարարությամբ «մտահոգ մարդկանց» կոչ է անում «չիջնել պարզության աստիճանի»: Այսպիսի անհանդուրժողական վերաբերմունքը հնչած քննադատությանը հասկանալի է. ուզում են ստեղծված անհարմար վիճակից դուրս գալ: Սակայն ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել։  Հիմա խոսքը դրա մասին չէ: 
Քննադատական հրապարակումներին նախարարության արձագանքը ոչ թե զարմանք կամ զայրույթ է հարուցում, այլ ընդամենը տարակուսանք և դառը քմծիծաղ: Բանն այն է, որ այս իրավիճակը լիովին տեղավորվում է կառավարության և նրա ղեկավարի որդեգրած վարքագծի տրամաբանության մեջ. իր հասցեին` թեկուզ ամենաանմեղ եւ ոչ ճակատագրական սխալները մատնանշող հրապարակումների, կարծիքի նկատմամբ անհանդուրժողականություն, սխալն ընդունելու անթույլատրելիություն, սեփական անսխալականության մեջ զարմանալի ինքնավստահություն: Ընդամենը մի քանի օր առաջ երկրի վարչապետը ինտելեկտից ու վերլուծելու ընդունակությունից զուրկ որակեց իր որոշ մտքերը քննադատած «ընդդիմախոսներին»:
Եվ այս մարդիկ դեռ խոսում են առողջ քննադատությունն ընդունելու իրենց պատրաստակամության մասին։
ԵՐԿԻՐ