Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ու ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր լրագրողներին ներկայացրել են գնաճի դեմ պայքարելու իրենց մոտեցումները:
Վազգեն Սաֆարյանի կարծիքով` գնաճը զսպելու լավագույն մեխանիզմներից մեկը տեղական արտադրության ծավալները մեծացնելն է:
«Գյուղացին այսօր կարծես խռովել է հողից ու չի մշակում այն, անասուններին մթերում է որպես մսացու: Մենք պետք է խթանենք գյուղատնտեսությունը: Առաջարկում եմ ջուրը գյուղացուն ձրի տալ»,- ասաց նա` հավելելով, որ կառավարությունը կարող է մեղմել գնաճը նաեւ ճիշտ տարվող մաքսային քաղաքականության միջոցով:
«Մենք պետք է կարգավորենք նաեւ մթերման շուկան. եթե պահեստավորեինք ու դեֆիցիտի պարագայում դուրս բերեինք շուկա, այս պատկերը չէինք ունենա»,- հավելեց Վ. Սաֆարյանը:
Հ. Հակոբյանի խոսքերով` խաթարված է պետություն-քաղաքացի ուղիղ վարկավորման ճանապարհը: Գյուղատնտեսությունը խթանելու ճանապարհներից մեկը, ըստ պատգամավորի, գյուղացուն էժան վարկային ռեսուրսներ տրամադրելն է:
«Երբ բերքը շատ է, տուժում է գյուղացին, քանի որ էժան է վաճառում, իսկ երբ քիչ է, տուժում է ամբողջ հասարակությունը: Արտադրության բազան մեծացնելով` պետք է ավելացնենք սպառողական բազան, նաեւ արտահանման խնդիր լուծենք»,- նշեց պատգամավորը: