Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 28-ին` ժամը 15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Չերկասի 2/13 հասցեում բռնկված հրդեհի արդյունքում 2 տարեկան Անահիտ և 4 տարեկան Ալեք Քարադանյանները ծխախեղդ են եղել:
Հրդեհի մասին հրշեջ ծառայություն են ահազանգել հարևանները: Մինչ նրանց ժամանելը փորձել են օգնություն ցույց տալ, սակայն դուռը փակ է եղել: Անմիջապես զանգահարել են երեխաների ծնողներին:
«Դեպքի վայր ժամանած` Լոռու մարզի քննչական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ բնակարանն ամբողջովին այրվել է. Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել անչափահասներ Ալեքս և Անահիտ Քարադանյանները, ովքեր ուշքի չգալով` մահացել են»,- ԵՐԿԻՐ-ին տեղեկացրեց Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Տարոն Թադևոսյանը:
Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 2-րդ մասով:
Հարևանների խոսքերով` առաջին անգամը չէ, որ փոքրիկները տանը մենակ են մնացել: Մայրը հաճախ է դուռը փակել նրանց վրա ու դուրս եկել: