Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իշխանությունների անտարբերությունը վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների խնդիրների նկատմամբ վերջիններս որակում են որպես սեփական քաղաքացիների հանդեպ արհամարհանք:
Նրանք բողոքով եւ առաջարկներով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Շիրակի մարզից ընտրված 9 պատգամավորներին, Գյումրիի քաղաքապետին, ավագանու անդամներին, ոստիկանության մարզային վարչության պետին եւ Շիրակի մարզպետին, սակայն, բացի պատգամավոր Մ. Գրիգորյանից, ոչ մի այլ արձագանք չեն ստացել. նշված է «Ասպարեզ» մամուլի ակումբի տարածած` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների հայտարարության մեջ:
Ավելին, անցած օրերին նրանց ձեռնարկած խաղաղ եւ օրինական բողոքի միջոցառումները` հավաքներն ու ավտոերթերը, խոչընդոտվել են ոստիկանության կողմից: «Մենք ՀՀ իշխանություններից պահանջում եւ ակնկալում ենք այս հարցի լուծման շուտափույթ արձագանք եւ կոնկրետ միջոցառումներ: Պատրաստ ենք փողոցից ներս գալ եւ մասնակցել բանակցությունների` ցանկացած ձեւաչափով»,- ասում են վարորդները եւ հավելում, որ պատասխանի կսպասեն մինչեւ փետրվարի 28-ը: Պատշաճ արձագանք չստանալու դեպքում նրանք դիմելու են վճռական քայլերի, այդ թվում` դիմելու են Վրաստանի իշխանություններին` քաղաքացիություն ստանալու խնդրանքով: