կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-15 05:17
Արցախ

Առաջնորդների ակադեմիա` Արցախում

Առաջնորդների ակադեմիա` Արցախում

Արցախում է գտնվում լիբանանյան «Մենեջմենտ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը: Նրան այսօր ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

 

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Արցախում առաջնորդների ակադեմիայի հիմնադրման հետ կապված հարցեր:



Ըստ Սեմերջյանի` աշխատանքներ կիրականացվեն ինչպես պետական, տեղական ինքնակառավարման, այնպես էլ մասնավոր հատվածներում: