| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Փետրվարի 3-ին ինձ Իլյիչ անունով Ալեքսանյանի աշխատակիցը զանգել եւ կանչել է` պատճառաբանելով, որ ուզում են գումարի հարցով պայմանավորվել, սակայն երբ հասա իրենց նշած վայրը , ինձ տարան Սամվել Ալեքսանյանին պատկանող` Կոմիտասում գտնվող «Երեւան սիթի» խանութի նկուղ եւ մոտ 10 հոգով սկսեցին ինձ ծեծել` հարվածելով ձեռքերով, ոտքերով, փայտե մահակներով»,- սա մի հատված է Հրազդան քաղաքի բնակիչ Շահեն Հայրապետյանի` հանցագործության մասին հաղորդումից, որը երեկ նա ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Միջադեպի առիթը գումարային պարտքի շուրջ ծագած վեճ է եւ արտացոլում է այն բեսպրեդելը, որն իրենց թույլ են տալիս Հայաստանի օլիգարխների բիզնեսները կառավարող` նրանց մերձավոր ազգականները:
Հայրապետյանը թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ինքը անցած տարի մոտ 5 ամիս աշխատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սուարեն» ընկերությունում` որպես առաքիչ: «Որոշ դեպքերում խանութներին ապրանք եմ տվել վաճառելուց հետո վճարելու պայմանով: Որոշ խանութների փակվելու հետեւանքով մոտ 3 մլն դրամի պարտք էր կուտակվել: Այդ գումարի կեսը հավաքել եւ վերադարձրել եմ Արտակ Ալեքսանյանին, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է»,- պատմել է Հայրապետյանը: