Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր աշխատանքը սկսեց ԱԺ 4-րդ գումարման 9-րդ նստաշրջանը: Քառօրյա նիստերի օրակարգում 107 հարց է, 11 միջազգային պայմանագիր:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հարց բարձրացրեց, թե, արդյո՞ք, ԱԺ-ն չպետք է օրակարգից հանի հայ-թուրքական արձանագրությունները: Նա իր հարցը հիմնավորեց այն բանով, որ ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ժամանակ թուրքական կողմը, նախագահ Գյուլի գլխավորությամբ, խոսել է Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքների մասին, եվրոպական երկրներին մեղադրել է ցեղասպանություն կատարելու մեջ, այնինչ հենց Թուրքիան է հայտնի որպես տարբեր պետությունների հողեր օկուպացնող երկիր (Կիպրոս, Սիրիա, Արեւմտյան Հայաստան եւ այլն): Բացի այդ` թուրքերը ֆոտոսեսիաներ են կազմակերպում Անիի ավերակների մոտ, ապամոնտաժում են Կարսում կառուցված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը:
Ի պատասխան` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե այս հարցը բազմիցս բարձրացվել է եւ պատասխան ստացել: Նրա կարծիքով` Թուրքիայի կողմից արվող նման քայլերը միայն անբարոյական կարելի է համարել:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը նույնպես խոսեց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին: Նա ասաց, թե Թուրքիան օգտագործում է Հայաստանի նախաձեռնություններն իր աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդման համար: Հարց է առաջանում` ԱԺ-ն հստակեցրե՞լ է իր դիրքորոշումը այս հարցում, երբ Թուրքիան շարունակում է իր ցինիկ քաղաքականությունը: Լ. Ալավերդյանը կոչ արեց Ազգային ժողովին` հստակեցնել դիրքորոշումն այդ հարցում: