|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ մամուլում հրապարակումներ եղան, թե ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եղբայրը` Սամվել Դալլաքյանը, մտել է ՕԵԿ: Սա եղել է եղբոր պահանջով. հայտնի է, որ Վիկտոր Դալլաքյանը վաղուց ի վեր ենթարկվում է նախագահականից եկող հրահանգներին:
Հարցի առնչությամբ մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն լսել Դալլաքյանից: Վերջինս, իբր կատակելով, ասել է. «Կարեկցելով իմ անձով կոմպլեքսավորված, լուրիկներ պատվիրող սակավամիտներին` տեղեկացնում, որ քույր կամ եղբայր չունեմ: Այսօրինակ հրապարակումներից հետո վերստին համոզվում եմ, որ հիմարությունն անբուժելի հիվանդություն է, որն արժանի է միմիայն խղճահարության»:
ՕԵԿ մամուլի պատասխանատուի հետ խոսելուց հետո մենք սկսեցինք ենթադրել, որ գուցե Դալլաքյանին հայտնի չէ իր եղբոր գոյությունը, քանի որ ՕԵԿ-ի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը պաշտոնապես հաստատեց Վիկտոր Դալլաքյանի եղբոր` իրենց կուսակցությանն անդամագրվելու փաստը:
Երբ ձեռնտու է` հայտարարում է, որ եղբայր չունի, իսկ եղբորն էլ ասում է` կատակ եմ արել: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ՕԵԿ անդամ դարձավ նաեւ Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանը (Ծիվո), որին ընտրություններում հաղթեց գլխավոր դատախազի եղբայրը: