|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը գոհ է պատվիրակության անդամների աշխատանքից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա, սակայն նաեւ հավելեց. «Բայց սա չի նշանակում, որ շատ գոհ եմ: Միշտ ասել եմ, որ երբ շատ գոհ ես, ուրեմն պաշտոնից հրաժարվելու ժամանակն է, քանի որ անելիք այլեւս չես տեսնում»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք արդարացված է այն ծախսը, որ ԵԽԽՎ պատվիրակությանը 3000 եվրո գումար է հատկացվել պետական բյուջեից ԵԽԽՎ վերջին նստաշրջանին մասնակցելու համար, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, արդարացված է այդ գումարը, մենք չենք կարող խուսափել Եվրախորհրդում ներկայացված լինելուց»:
Պատվիրակության ղեկավարը նշեց նաեւ, որ ԵԽԽՎ նիստերին հիմնականում ներկայանում են մշտական կազմով, պատվիրակության լրացուցիչ անդամները 2 անգամ ավելի քիչ են ներկա գտնվում այդ նիստերին: Այդպիսիով, գումար է խնայվում: