Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Առավոտյան տեղեկացրել էինք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունից տուժածների ցուցակում հայկական 3 ազգանուն կա`
Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.),
Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.),
Կարեն Միխայիլի Գալուստյան (41տ.)։
Քիչ առաջ տեղեկացանք եւս մի հայ տուժածի մասին`
Անատոլի Աշոտի Պողոսբեկով (58տ.):
Նրանք բոլորը մոսկովյան հիվանդանոցներում են: Կարեն Գալուստյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
Հիշեցնենք, երեկ երեկոյան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության` երեքշաբթի վաղ առավոտյան հրապարակած տվյալների համաձայն, 35 մարդ զոհվել է, մոտ 180-ը` վիրավորվել:
Վերջին տվյալներով` վիրավորներից 110-ը հիվանդանոցներում են, մի մասը` ծանր վիճակում: