կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 21:06
Աշխարհ

Մոսկվայի օդանավակայանի ահաբեկչությունից վիրավորվել են 3 հայեր

Մոսկվայի օդանավակայանի ահաբեկչությունից վիրավորվել են 3 հայեր

Երեկ Մոսկվայի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետեւանքով վիրավորվել են 3 հայեր:

 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության եւ առողջապահության նախարարության հրապարակած հոսպիտալացված անձանց ցուցակներում կան 3 հայերի անուններ՝

 

Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.),

 

Կարեն Միխայիլի Գալուստյան  (41տ.),

 

Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.)։

 

Զոհերի թիվը այս պահին 35 է, վիրավորներինը՝ 108։

 

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ հայազգի վիրավորներն այժմ հիվանդանոցում են։ Նրանց քաղաքացիությունը ճշտվում է։

 

Ցուցակները նախնական են, տուժածների թվում կան դեռ չճշտված անուններ։ Այս պահին հոսպիտալացված անձանց թիվը հասել է 110-ի։

 

Մոսկվայի ժամանակով ժամը 07։44-ի դրությամբ 35 մահացածներից ընդամենը 7-ի ինքնությունը դեռեւս ճշտված չէ։

 

Իսկ ընդհանուր առմամբ պարզվել է 35 զոհվածներից 26-ի ինքնությունը: