Երեւանի քաղաքապետարանը օրերս փողոցային առեւտուրը արգելելու մասին որոշում էր ընդունել: Այդ օրերին փողոցներում գործող սննդի կետերի հետ մեկտեղ օտարվել էին նաեւ թերթերի փողոցային վաճառքի կետերը, այն դեպքում, երբ վաճառողների խոսքով, իրենք աշխատում են օրինական դաշտում: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանից: Մամլո ծառայությունից տեղեկացրին, որ թերթի առեւտուրը չի արգելվելու` ուղղակի թերթի վաճառքի տեղերը ճշտվելու են համապատասխան վարչական շրջանների հետ, մինչեւ քաղաքապետարանը հանդես կգա համապատասխան օրենսդրական առաջարկությամբ: