Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավաստի լուրեր են շրջանառվում, որ ժամեր անց պաշտոնից ազատվելու է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը:
Գեւորգ Մալխասյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում հաստատեց, որ այլեւս այդ պաշտոնում չի աշխատելու: Իսկ աշխատանքից հեռանալու պատճառն այն է, որ նոր նախարարն «ուզում է իր թիմի հետ աշխատել»:
«Նա ինձ ասել է` «Դու լավ մասնագետ ես, դու լավ ես շխատում, գիտակ ես, բայց ես ուզում եմ իմ թիմի հետ աշխատել»,- ասաց Գեւորգ Մալխասյանը` հավելելով, թե Հրայր Թովմասյանի թիմում պետք է լինեն նոր կադրեր եւ աշխատեն նոր մեթոդներով:
Իսկ Գեւորգ Մալխասյանը ենթադրում է, որ ինքը երեւի չի կարող աշխատել այդ նոր մեթոդներով, դրա համար էլ նախարարը նախընտրել է աշխատել այլոց հետ:
Սակայն նա նաեւ նորմալ է համարում իր պաշտոնականությունը. «Ես հայեցողական կարգով աշխատող մարդ եմ: Եվ այս դեպքում յուրաքանչյուր պաշտոնյա էլ պետք է պատրաստ լինի նման խնդրի առնչվելուն: Ես նորմալ, բնական եմ համարում»:
Գեւորգ Մալխասյանն ասաց, որ այժմ սպասում է վարչապետի վերջնական որոշմանը: Ներկայումս նրան աշխատանքի առաջարկություններ են արել տարբեր նախարարություններից (չհստակեցրեց` կոնկրետ ո՞ր նախարարություններից), սակայն սպասում է վարչապետի որոշմանն ու առաջարկություններին:
Հարցին, թե հավանական է, որ ավելի բարձր պաշտոն առաջարկեն, Մալխասյանը պատասխանեց, թե ինքը երբեք չի ձգտել բարձր պաշտոնների եւ այժմ չի քննարկում դրա հավանականությունը. «Կառավարությունը որտեղ որոշի` ես պետք եմ, այնտեղ էլ կաշխատեմ»:
Իսկ թե հավանակա՞ն է, որ վարչապետն այդպես էլ չհաստատի իր` փոխնախարարի պաշտոնից ազատվելու հրամանը, Գեւորգ Մալխասյանը անհավանական համարեց. «Ես արդեն հավաքել եմ իմ իրերը եւ գնում եմ տուն»: