Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը եւ Հայաստանը կկնքեն «Առեւտրի եւ ներդրումների համաձայնագիր», որը ենթադրում է ամուր տնտեսակսն կապեր եւ լայն համագործակցություն, առեւտրի արգելքի հաղթահարմանը եւ ներդրման աճող հնարավորություններ, մաքսային կայուն ղեկավարում եւ կրկնակի հարկումներից խուսափում, եւ որ ամենակարեւորն է ընդլայնված առեւտրային կապեր մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է համաձայնագրի կնքումը` մասնավորապես ասելով. «Իմ վարչակազմը ամենի ինչ կանի Հայաստանի զարգացումը խթանելու համար` ուժեղացնելով քաղաքական, առեւտրային, մշակութային եւ ռազմական կապերը ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ»:
ԱՄՆ-ի Առեւտրի պալատի պատասխանատու Դավիթ Աթանեսյանը հայտարարել է, որ համաձայնագրի իրագործումը լավ առիթ է երկու գործընկեր պետությունների միջեւ կապերի բարելավման եւ ամրապնդման համար:
ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը, ողջունելով համաձայնագրի կնքումն, ասել է. «Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում Դավիթ Աթանեսյանին եւ Ամերիկայի առեւտրի պալատին` նախաձեռնության համար: Համաձայնագրի շնորհիվ կաշխուժանան հայ-ամերիկյան բիզնես կապերը: Այն ոչ միայն կխթանի առեւտրային համագործակցությունն, այլեւ էական դերակատարություն կունենա երկու երկրների միջեւ կապերի զարգացման համար»:
ԱՄՆ-ի առեւտրի պալատը կոչ է արել նաեւ Օբամայի վարչակազմին ակտիվորեն նպաստել ԱՄՆ-Հայաստան առեւտրային կապերի զարգացմանը: Կոնգրեսականներ Ռոբերտ Էնդրյուսը, Ռոդնի Ֆրելինգհայսենը եւ Լեոնարդ Լանսը նամակ են հղել ԱՄՆ-ի Առեւտրի ներկայացուցչին եւ դեսպան Ռոնալդ Կիրկին` կոչ անելով շուտափույթ կյանքի կոչել համաձայնագրով նախատեսված դրույթները: