կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 00:28
Քաղաքական

Ովքե՞ր են մեղավոր երկրի սոցիալ-տնտեսական աղետի համար

Ովքե՞ր են մեղավոր երկրի սոցիալ-տնտեսական աղետի համար

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց 2010-ի հոկտեմբերին 1.650 մարդու շրջանում անցկացված հարցման արդյունքները: Դրանք ցույց են տվել, որ երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը հարցվածները մեծ մասամբ կապում են իշխանությունների,  մասնավորապես` ՀՀ եւ ԱԺ նախագահների եւ վարչապետի հետ:

 

Ըստ հարցումների, երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը  89.5 տոկոսով կապված է իշխանական շրջանակների, 0.5 տոկոսով ընդդիմության, 2.3 տոկոսով գործարարների, 2.8 տոկոսով դրսի գործոնների, 5.3 տոկոսով ընտանիքների հետ:

 

Ադիբեկյանի համոզմամբ, սա նշանակում է` երկրում հիմնական որոշում կայացնողները ՀՀ նախագահն է, վարչապետն ու ԱԺ նախագահը. «Հայաստանում իշխանությունը կենտրոնացված է, ո՛չ ընդդիմությունը եւ ո'չ էլ գործարարները չեն կարողանում փոխել վիճակը: Սա ժողովրդավարությանը հարիր վիճակ չէ, որքան էլ մենք հարգենք մեր նախագահին, վարչապետին»: