Ամստերդամի «Այաքսի» 20-ամյա ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կարող է հայտնվել ոչ թե Հայաստանի, այլ Թուրքաիայի հավաքականում, տեղեկացնում է «ՍԷ»: Թուրքիայից Հոլանդիա ներգաղթած ընտանիքի ժառանգը, ով հանդես է գալիս հոլանդական «Այաքս»-ի կազմում, արդեն համաձայնել էր համալրել Հայաստանի հավաքականի կազմը, և սպասվում էր, որ Վարդան Մինասյանը նրան կհրավիրի փետրվարին Կիպրոսում կայանալիք հավաքին: Ըստ որոշ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների Օգյուզ Չետինը, ով հանդիսանում է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկի օգնականը, նախորդ տարվա վերջում հանդիպել է Օզբիլիսի հետ և զրուցել է հավաքական հրավիրելու թեմայով: Կան հիմքեր ենթադրելու, որ թուրքական կողմը կարողացել է համոզել երիտասարդ ֆուտբոլիստին ընդունել հենց այդ առաջարկը: Ինքը՝ Օզբիլիսը, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ դեռևս չի կողմնորոշվել հավաքականի ընտրության հարցում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ Օզբիլիզը կարող է օգտակար լինել ազգային հավաքականին: