Արքայական ակումբը շարունակում է ուսումնասիրել շուկան հարձակվող գտնելու նպատակով, տեղեկացնում է իսպանական Marca-ն: Գոնսալո Իգուայինի՝ առնվազն չորս ամսով հանդիպումներին չմասնակցելուց հետո Ռեալ Մադրիդը հարձակման գիծն ուժեղացնելու կարիք ունի: Մադրիդցիների գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոյի խոսքերով, առավել նախընտրելի է մինչև տարվա վերջ հարձակվող վարձակալել: Այս կարծիքը կիսում է նաև թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս նշել է, որ արգենտինացի հարձակվողի բացակայության պայմաններում ինքը կարող է օգտագործել միայն Կարիմ Բենզեմային:
Վերջին շրջանում լրատվամիջոցներում արդեն հաղորդվել էր մի քանի հարձակվողների նկատմամբ «Ռեալի» հետաքրության մասին, որոնց թվում էին Միրոսլավ Կլոզեն, Էմանուել Ադեբայորը, Մարիո Գոմեսը, Շալայը, Լիսանդրոն, Գեկասը, Վալդեսը և Լուիս Ֆաբիանոն: