Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս տարի Սբ.Հարության տոնը համընկել է Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակաց հիշատակի օրվա հետ:
Հարության տոնը հաղթանակն է ողջ մարդկության ընդդեմ չարիքի, հաղթանակն է Աստծո` ընդդեմ մահվան: Հարության հույսով վերընձյուղվում է մեր մեջ կյանքի հավիտենականությունը: Այս տարի ողջ քրիստոնյա աշխարհը, թե լատին, թե հույն, թե Հայ Առաքելական եկեղեցին Սբ.Հարության տոնը նույն օրն է նշում: Կարծես մարտահրավեր է նետվում անարգ թշնամուն, թե «Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մահ, քո հաղթությունը: Ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Կորնթ. 15:54-55): Աստվածային նախախնամությամբ, կարծես թե բոլոր ազգերը աղոթքի ձայն կբարձրացնեն ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նախատակների հոգիների փրկության համար»,- ասված է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի հաղորդագրությունում: