Միասին կարող ենք
կարևոր
2212 դիտում, 1 տարի առաջ - 2025-03-03 16:08
Հասարակություն

Իշխանությունը նպաստում է, որ մեր ռազմաքաղաքական գերիները մնան բանտում և չվերադառնան Հայաստան․ Բագրատ Սրբազան

Ազատության հրապարակում Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել ի աջակցութուն Ռուբեն Վարդանյանի, խնդրելով կասեցնել հացադուլը։

Հացադուլին միացել են նաև Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը:

Նշենք նաև, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել. Արցախի նախկին պետնախարարը ընտանիքի միջոցով հայտնել է, որ այս կերպ բողոքում է դատական ֆարսի դեմ:

Ծավալուն հայտարարությունում նա պատմում է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին, նաև, որ զրկված է պաշտպանության իրավունքից, 422 հատորանոց ու սխալներով թարգմանված գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չեն տրամադրել, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ ու ստանալ գործի նյութերը:

Մանրամասն՝ տեսանյութում