Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է իրականացնել բացօթյա առեւտրի արգելման եւ կանխարգելման լայնամասշտաբ ծրագիր։ Քաղաքապետարանից հայտնում են, որ նպատակն է ի կատար ածել ՀՀ օրենսդրության պահանջը, սպառողներին ապահովագրել անորակ, պահպանման անբավարար պայմաններում վաճառվող մթերքի օգտագործումից, կանխել եւ հետագայում բացառել դրանց արդյունքում արձանագրված թունավորման դեպքերը։
«Անօրինական առեւտրով ներկայումս զբաղվողներին առաջարկվում է տեղափոխվել մոտակա շուկաներ, բացի այդ, մշակման եւ համաձայնեցման փուլում է նոր մինի շուկաների կազմակերպման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա ունենալ եւ՛ քաղաքակիրթ առեւտուր, եւ՛ բացօթյա առեւտրով զբաղվող անձանց սոցիալական կեցության պահպանման հնարավորություն։ Մենք այս հարցում ակնկալում ենք եւ՛ բացօթյա առեւտրով զբաղվողների, եւ՛ բոլոր սպառողների աջակցությունը, որովհետեւ խնդրի արմատական լուծումը հնարավոր է միայն շահագրգռել բոլոր կողմերի սրտացավ եւ ողջախոհ մասնակցությամբ»,- նշում է քաղաքապետարանը։