Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն իր խոսքը սկսեց` ասելով, որ բոլոր լրագրողները իրենց գործընկերներն են, քանի որ բոլոր գաղափարներն ու ասելիքը իրենք են հաղորդում հասարակությանը:
Անահիտ Բախշյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, ըստ Հայ օգնության միության հաշվետվությունների` առ 15.11.2010թ., «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» եւ «Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին կրթաթոշակ եւ միանվագ օգնություն» ծրագրով տրամադրվել է 26.700.000 եւ 2.250.000 դրամ: Այնինչ, ինչպես նշեց Անահիտ Բախշյանը, ֆինանսների նախարարի տրամադրած տեղեկանքի համաձայն, ծախսվել է համապատասխանաբար 27.249.600 եւ 2.150.000 դրամ: Սոցապ նախարարությունն էլ պնդում է, որ ծախսվել է 12.490.900 եւ 2.250.000-ական դրամ: Իսկ թե ինչի՞ հետեւանքով են առաջացել ծախսերի վերոնշյալ տարբերությունները, տիկին Բախշյանը հետեւություններն ու մեկնաբանությունները թողեց լրագրողներին: Այնուամենայնիվ` Անահիտ Բախշյանը չմոռացավ մեջբերել դեկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի «ուշացումով, բայց` ոչ ուշացած» ելույթն այն մասին, որ այսօր մեր առաջընթացի թիվ 1 խոչընդոտը կոռուպցիան է:
«Նախագահի խոսքում ես չգտա այն երաշխիքները, որ հայտարարությունից հետո գնալու են այն ճանապարհով, որով կգնա հասարակությունը: Ուզում եմ հիշեցնել նախագահին, որ 2 տարին մեկ չհիշի իր խոստումները»,- ասաց տիկին Բախշյանը: