Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի ցեղասպան և ՀՀ-ի գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականության արդյունքում Արցախի Հանրապետության ավելի քան հարյուր հազար մեր հայրենակիցներ հանկարծ հայտնվեցին բառիս բուն իմաստով փողոցում։ Արցախահայերն ստիպված են եղել հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով ամեն ինչ։ Ընդ որում, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ բոլորիս հավաստիացնում էին, թե արցախահայերին չեն թողնի բախտի քմահաճույքին և կանեն ամեն ինչ, որպեսզի ապահովեն նրանց բնականոն կյանքը։
Իսկ իրականությունն լրիվ այլ է․․․
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Նրանք պաշտպանված չեն օրենքով և չունեն պաշտոնական կարգավիճակ։ Շատերը չգիտեն, թե ինչպես դիմանալ մոտեցող ձմռանը, հաղթահարել բազմաթիվ սոցիալական, առողջապահական, տնտեսական խնդիրները, իսկ գործող կառավարությունը ի լուր աշխարհի շտապում է զեկուցել, թե ինչպիսի ջանասիրությամբ են լուծում բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները։
Մեր հայրենակիցներից շատերն այլեւս ՀՀ-ի գործող կառավարության օգնության հույս չունեն՝ ոչ աշխատանքի տեղավորման, ոչ աշխատավարձերի ու թոշակների վճարման, ոչ գործազրկության նպաստի, ոչ բնակարանային…
Միայն դատարկ հայտարարություններ ու աննշան խոստումներ. այսպես կարելի է համառոտ բնութագրել «հեղափոխական» պաշտոնյաների գործունեությունը։ Նրանք հոգում են բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասին ոչ թե իրականում, այլ թղթի վրա:
Արցախահայերը դարձել են օրվա իշխանությունների անտարբերության պատանդը….
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր