|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Դեկտեմբերի 23-ին ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 7 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1937թ. ծնված Սիմակ Հակոբյանի մարմինը:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ նույն օրը ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40 շենքի 69-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1951թ. ծնված Սերգեյ Մանուկյանի մարմինը: