|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արփա-Սեւան թունելային ջրատարով 2020 թվականի հունվարի 9-ից մինչեւ փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել շուրջ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորջրյա հոսքը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
«ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով, 2020 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերն այս պահին գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում»: