Իշխող կոալիցիայի համար արդեն մեկնարկվել են տարեմուտի քեֆերը: Այսօր երեկոյան «Օջախ» ռեստորանում Սերժ Սարգսյանը տարեմուտյան ճոխ սեղանների շուրջ Նոր տարին նշելու է հրավիրել կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին: Հրավիրված են թե ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ը: Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի`կոալիցիայից դուրս գալ-չգալու կամ Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հարցին, ապա շաբաթ օրը ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանը հնչած հայտարարություններից հետո, մեր ունեցած տեղեկություններով, նոր բան չկա: ԲՀԿ-ից ասում են, թե դուրս չեն գալիս կոալիցիայից, բայց ընտրություններին առանձին են գնալու, իսկ ՀՀԿ-ականները համոզված են, որ գոնե մինչեւ ամառ կամ աշուն ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գա: