|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հնարավոր է՝ մոտ ժամանակներս անդամահատվածները կարողանան վերականգնել իրենց վերջույթները և օրգանները՝ շնորհիվ գիտնականների, ովքեր մոտ են բացահայտելու՝ ինչպես են սալամանդրները ետ աճեցնում իրենց կորցրած ոտքերը և վնասված օրգանները:
Այժմ Գերմանիայի «Հանովեր» բժշկական դպրոցում էքսպերիմենտներ են կատարվում Աքսոլոտլ տեսակի սալամանդրների վրա: Գիտնականները հույս ունեն, որ օրը կգա, երբ այս կենդանիների գեները կփոխպատվաստվեն վերջույթներ և օրգաններ կորցրած մարդկանց մեջ՝ դրանք վերաճեցնելու նպատակով:
Գիտնականներն ասել են, որ սալամանդրները կարողանում են նույնիսկ իրենց ուղեղը և ողնաշարի սյուները վերականգնել, որը հույս է տալիս, որ հաշմանդամ մարդիկ մի օր կկարողանան քայլել: