Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպառողների ազգային ասոցացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր հայտարարել է, որ պանրի արտադրության մեջ սոդա չի օգտագործվում: «Ոչ մի լաբորատորիա չի կարող որոշել՝ սոդա կա՞ պանրի մեջ, թե` ոչ»,- ասաց տիկին Հակոբյանը, հավելելով, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում պանրի մեջ ավելորդ նյութեր չեն հայտնաբերվել: Բացառություն է միայն, որ որոշ թթվասերների մեջ հայտնաբերվել է օսլա: Մինչդեռ օսլան թույլատրելի է օգտագործել միայն յոգուրտներում:
Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար Հրաչ Պողոսյանը հայտնեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր ղեկավարած լաբորատորիային չի դիմել պանրի բաղադրության մեջ սոդայի առկայության փորձաքննություն անցկացնելու համար: Բայց նաև չբացառեց որոշ անբարեխիղճ արտադրողների կողմից պանրի մեջ սոդա օգտագործելու հնարավորությունը:
ԵՐԿԻՐ-ի հարցին, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարությունից հետո, լաբորատորիան անձնական նախաձեռնությամբ փորձաքննություն անցկացրե՞լ Է, թե՝ ոչ, Հրաչ Պողոսյանը հայտնեց, որ Շաբոյանի հայտարարությունից տեղյակ չէ, իսկ այսօրվա ասուլիսի թեմայի մասին էլ տեղեկացել է երեկ: