կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-08 00:57
Առանց Կատեգորիա

ԼՂՀ-ն կճանաչենք, բայց՝ ոչ հիմա

ԼՂՀ-ն կճանաչենք, բայց՝ ոչ հիմա
«Մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ միշտ կառուցվել են որպես իրավահավասար սուբյեկտի հետ հարաբերություններ: Մեզ համար ԼՂՀ-ն «դե ֆակտո» գոյություն ունեցող պետություն է: Իսկ ինչ վերաբերվում է «դե յուրե» ճանաչմանը, դա առանձին հարց է, ինչի մասին բազմիցս ասվել է: Այդ հարցը միշտ օրակարգում կա, և կճանաչենք Արցախի անկախությունն այն ժամանակ, երբ նպատակահարմար կհամարենք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: