Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական ավիաուղիներին պատկանող և Ստամբուլ-Բանգկոկ թռիչքն իրականացնող Boeing 777-300ER օդանավում հրդեհի պատճառով խուճապ է սկսվել, ինչի արդյունքում 30 հոգի է վիրավորվել:
Թռիչքի պատրաստվող օդաչուները վերջին պատրաստությունների ընթացքում օդանավի ետնամասից հրդեհի ազդանշան են ստացել և ստիպված են եղել տագնապ հայտարարել ու 284 ուղևորներին իջեցնել օդանավից:
Բացվել են օդանավի Boeing-ի վթարային ելքերը, սակայն խուճապից առաջացած հրմշտոցի արդյունքում մոտ 30 հոգի թեթև վիրավորվել է, իսկ հրդեհ չի էլ եղել:
«Արդեն պատրաստվում էինք թռնել, երբ մի անգամից օդանավի շարժիչները կանգնեցին և հետևի կողմից ծուխ զգացինք: Ուղեկցորդուհիները նույնպես խուճապի մեջ էին: Նրան վթարային սահուղիները բացեցին, սակայն մարդիկ միմյանցից վրա էին գլորվում: Սահուղիներով չի կարելի կոշիկներով սահել, իսկ մարդիկ այդպես էին անում, այդ պատճառով էլ վնասվողներ եղան: Որոշ ուղևորներ նյարդային ցնցման մեջ էին: Ամեն ուղևոր օդանավից մի ուղղությամբ էր փախչում և «Թուրքական ավիաուղիների» աշխատակիցները ոչինչ չկարողացան անել` մարդկանց համակարգված տեղափոխելու համար»,- պատմել է օդանավի ուղևորներից մեկը: