կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-28 08:48
Սպորտ

Շախմատ են խաղում երիտասարդ առաջնորդները

Շախմատ են խաղում երիտասարդ առաջնորդները

«Երբ ուժը մտածում է» կարգախոսն ունեցող Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) անդամներն ու ուսանողները շախմատի առաջնության ժամանակ պարզելու են, թե ով է իրենց միջի ամենամտածողը:

 

Մրցույթը, որին մասնակցում է երեսունից ավելի երիտասարդ առաջնորդ, տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին` Շախմատի տանը: Հաղթողը եւ լավագույն հանդես եկած մասնակիցները ստանալու են պատվոգրեր եւ մրցանակներ:

 

«Այս մրցույթը ավանդական է դառնալու: Այն կանցկացվի երեք ամիսը մեկ անգամ: Կձեւավորվի ԵԱԴ շախմատային թիմը, որն էլ կմասնակցի Հայաստանում անցկացվող սիրողական մրցույթներին»,- ասաց ԵԱԴ սպորտային ակումբի համահիմնադիր եւ մրցույթի կազմակերպիչներից Մհեր Սահակյանը:

 

ԵԱԴ սպորտային ակումբը հիմնադրվել է չորս ամիս առաջ և նպատակ ունի առողջ ապրելակերպի գաղափարը տարածել երիտասարդության շրջանում: Ակումբն իր գործը սկսել է ֆուտբոլային խաղեր կազմակերպելուց:

 

Ակումբի համահիմնադիր Համլետ Թադեւոսյանն ասաց, որ այժմ ԵԱԴ-ն ունի իր ֆուտբոլային թիմը, որը հանդիպումներ է ունենում նաև հայաստանյան այլ սիրողական թիմերի հետ. «Ամեն շաբաթ խաղում ենք: Այս ամենի շնորհիվ` շատերը սկսել են սիրել ու զբաղվել սպորտով»: