|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
FedEx-ը հայտնել է, որ հնարավոր է այսօր իմանա, թե ինչ է պատահել ռադիոակտիվ նյութեր պարունակող ծանրոցին, որը կորել էր նախորդ օրը, տեղեկացնում է CNN-ը:
Կազմակերպությունն ասել է, որ փնտրում է այն Թենեսի շրջանում և որ իրը անվնաս է, քանի դեռ նրա շուրջ եղած պաշտպանական փաթեթավորմանը ոչ ոք ձեռք չի տվել:
Իրը հիվանդանոցային մեքենաների օգտագործման ձողեր պարունակող գլան է, որն ուղարկվել էր Թենեսի՝ Նոքսվիլում ապրող մի մարդու: «Մենք բավականին մեծ փորձ ունենք նմանատիպ ծանրոցների հարցում»,- ասել է FedEx-ի խոսնակը և ավելացրել, որ կիմանա ավելին, երբ ծանրոցի առաքման հետ զբաղվող աշխատակիցները տոներից հետո կվերադառնան աշխատանքի: