կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-23 22:58
Առանց Կատեգորիա

Այլ գալակտիկայից հյուր ունենք

Այլ գալակտիկայից հյուր ունենք

Աստղագետները պատմության մեջ առաջին անգամ մոլորակ են հայտնաբերել, որը «ծնունդով» այլ գալակտիկայից է: Մոլորակը մեր գալակտիկայում է հայտնվել 6-9 միլիարդ տարի առաջ: Աստղագետներն այն «HIP 13044 b» են անվանում: Մոլորակը բնակվում է Հելմի հոսքի մեջ, որը ծագումով հարևան գաճաճ գալակտիկայից է: Ի վերջո ձգողականության պատճառով գաճաճ գալակտիկան կլանվել է Ծիր կաթինի մեջ:

 

Մոլորակը Երկրից 2000 լույսի տարի հեռավորության վրա է և այն քչերից մեկն է, որ գոյատևել է «ծերացող» հյունըկալող աստղի զանգվածային «կարմիր հսայական» ընդլայնումը:

 

Աստղագետներն ասում են, որ սա մեծ հայտնագործություն է. գալակտիկաների միջև եղած մեծ հեռավորությունների պատճառով ոչ մի տեղեկություն չկա, թե արդյոք մյուս գալակտիկաերում մոլորակներ կան, թե ոչ, բայց այս տիեզերական միաձուլումը մոլորակը մեզ համար հասանելի է դարձրել: