|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Նոյեմբերի 15-ին համասեռամոլների իրավունքների պաշտպանները Սպիտակ տան մոտ ցույց են արել, տեղեկացնում է huffingtonpost-ը: 13 ցուցարարներ ձեռնաշղթաներով իրենց կապել են Սպիտակ տան հյուսիսային դարպասին՝ պահանջելով, որպեսզի Օբաման հրահրի Կոնգրեսին ուժը կորցրած ճանաչել զինված ուժերում համասեռամոլների բաց ծառայությունն արգելող կանոնը :
Խոսքը գնում է ռազմական ուժերի "Don't Ask, Don't Tell" (Մի հարցրու, մի ասա) քաղաքականության մասին, որը ԱՄՆ զինված ուժերում գործում է 1993 թ.-ից և համաձայն որի պաշտոնատար անձինք իրավունք չունեն զինծառայողներից հարցնել նրանց սեռական կողմնորոշման մասին, իսկ վերջիններն էլ իրենց հերթին իրավունք չունեն դա բացահայտելու: "Don't Ask, Don't Tell" կանոնի վերացումը եղել է Օբամայի նախընտրական խոստումներից մեկը, և ցուցարարները պահանջում էին դրա կատարումը: Նրանք մեղադրել են Օբամային լուռ հոմոֆոբ լինելու մեջ: Ցույցը ղեկավարել է բանակի միասեռական սպա Դեն Չուան, ով "Don't Ask, Don't Tell" կանոնի խախտման հետևանքով հեռացվել է զինված ուժերից: