|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 11-ի երեկոյան Լոնդոնի Լեսթեր Սքուեյրը լի էր ճչացող երիտասարդներով: Չնայած ուժեղ քամուն և անձրևին` նրանք համբերատար սպասում էին իրենց սիրելի դերասաններին: Նրանցից ոմանք երկու օր սպասել էին, որպեսզի լավ տեղեր գրավեին պատնեշի մոտ: Պրեմիերային ներկա էին ֆիլմի բոլոր աստղերը, սակայն բոլորի ուշադրությունը կենտրոնացված էր ֆիլմի աստղեր Դենիել Ռեդկլիֆի, Էմմա Ուոթսոնի և Ռուպերտ Գրինտի վրա: Քանի որ պրեմիերան համընկել էր Վետերանների տոնի հետ, բոլոր աստղերը կրում էին կարմիր թղթե կակաչներ` որպես հարգանքի նշան զոհված և վիրավորված զինվորներին: Լեսթեր Սքուեյրում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ կապով հեռարձակում էին ոչ միայն հեռոջստատեսությունները, այլև սոցիալական և այլ կայքերը, դրանց թվում Facebook-ը և YouTube-ը: «Հարի Փոթերը և մահացու պարգևները» ֆիլմի առաջին մասի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ավելի քան 35 երկրներում:
