Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեռ պատրաստ չէ հանրությանը ներկայացնել պանրի գների թանկացման պատճառների մասին իր ուսումնասիրությունը:«Փոստային ծառայության հետ կապված խնդիրներ կան, մազերից դժվար է ինֆորմացիա ստանալ, իսկ վերջնական չենք կարող ասել, երբ պատրաստ կլինեն արդյունքերը, մենք դա կհրապարակենք, երբ որ կտանանք նաև մարզերից և ամբողջական լինի»,-ասում է հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը:
«Հայփոստ» ՊՓԲԸ մամուլի և հասարակայության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը հայտնում է, որ ամենահեռավոր շրջաններից անգամ նամակները հասնում են 3+1 օր ժամկետում: «Եթե հանձնաժողովը նամակները չի ստացել, սակայն դրանք ուղարկված են, կարող են մեզ տեղյալ պահել, մենք նամակները կգտնենք»,-ասում է Աբրահամյանը: Դեռ նոյեմբերի 3-ին հանձնաժողովը միաձայն որոշում էր կայացվել պանրի արտադրության ոլորտում գործող տնտեսվարող սուբյետներին տալ 3 օրյա ժամկետ` 2009 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը և 2010 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակապատվածում իրենց գործունեության և գնային փոփոխությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու համար:
Հանձնարարությունից անցել է արդեն մեկ շաբաթ, սակայն նորություն չկա: Հիշեցնենք, որ սպառողական զամբյուղի կարևորությամբ երրորդ սննդամթերք համարվող պանիրը մոտ մեկ ամիս առաջ մեկ օրում թանկացավ 1 կգ մինչև 1000 դրամ: