|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սաքսոնիա դաշնային երկրամասում գտնվող Վալդհայմ քաղաքի սուպերմարկետում անհայտ գազի ցրման հետեւանքով ավելի քան 40 մարդ Է տուժել, 15 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է Bild թերթը:
Bild-ի տեղեկատվության համաձայն՝ անհայտ նյութը ցողել են շաբաթ երեկոյան Վալդհայմ քաղաքի Հաուպշտրասե փողոցում գտնվող Kaufland խանութում։
«Այս պահին վիրավորվել է 41 մարդ, նրանցից 15 - ը տեղափոխվել են հիվանդանոց», - թերթը մեջբերում է ոստիկանության ներկայացուցչի խոսքը:
Խանութի այցելուները բողոքել են սրտխառնոցից և շնչուղիների գրգռումից։
Հաղորդվում է, որ գազը ցողել են սննդի բաժնում։ Միջադեպի պատճառով Վալդհայմում Kaufland խանութը փակվել է։