|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի հյուսիս-արեւմուտքում ուրբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 165-ի, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում տալով Արեւմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետին։
«Այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 165 մարդ, որոնցից 139-ը բուժօգնություն են ստացել եւ արդեն դուրս են գրվել։ 26 քաղաքացի դեռեւս օգնության կարիք ունի, նրանց համար արվում է անհրաժեշտ ամեն ինչ», - ասել է նահանգապետը։