|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում արդեն ավելի քան 3000 մարդ է տուժել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացնում էին 6 անգամ փոքր թվերի մասին: 20-ից ավելի մարդ ծանր վիճակում է, մեկը զոհվել է: Տուժածների ամենամեծ թիվը գրանցվել է Ստամբուլում:
Բողոքի ակցիաները Թուրքիայում շարունակվում են մի քանի օր: Նախապես դրանք ուղղված էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի այգին ոչնչացնելու եւ դրա տեղում առեւտրի կենտրոն կառուցելու դեմ: Հետագայում բնապահպանական պահանջները վերածվեցին քաղաքականի. ցուցարարները պահանջում են կառավարության եւ վարչապետ Էրդողանի հրաժարականը: