|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները շարունակում են իրենց ձայնը բարձրացնել աշխարհի տարբեր անկյուններում` հաջակցություն Արցախի և արցախահայության:
Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների դեմ այս անգամ էլ ակցիա է իրականացվել Շվեդիայում. ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միությունը Արցախի 100-ամյա շրջափակման կապակցությամբ մայրաքաղաք Ստոկհոլմում բողոքի ակցիա է իրականացրել:
«Այսօր 100 օրն է, ինչ Արցախի 120 հազար հայեր արգելափակվել են Ադրբեջանի կողմից: Դադարեցրեք Արցախի էթնիկ զտումը: Բացեք Լաչինի միջանցքը», - պահանջել են ցուցարարները:
Հիշեցնենք, որ երեկ տարբեր ակցիաներ են տեղի ունեցել Արցախում, Վրաստանում, Լիբանանում, Սիրիայում և Ֆրանսիայում: