|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սյունիքում լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ Տաթև-Լծեն ճանապարհահատվածը, որը Սիսիանով պետք է միանա Մ2 ճանապարհին, և Վերին Խոտան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք այս տարի ավարտել, ինչ արդյունքում Կապան-Երևան կունենանք նոր ճանապարհ, հիմա ունենք, ևս մեկը կունենանք, որը կշրջանցի Տաթևի ոլորանները։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Սյունիքի մարզի բոլոր նոր ավտոճանապարհներն այս տարի կասֆալտապատվեն։
«Սյունիքի ճանապարհներին ամբողջ ձմեռ աշխատանքներ արվել են։ Միայն վերջերս` շուրջ 10 օր է, առատ ձյան պատճառով աշխատանքները դադարեցվել են, բայց առաջիկա օրերին կշարունակվեն։ Տաթև–Լծենի շուրջ 20 կմ–անոց հատվածի ամբողջ հողային պաստառը պատրաստ է։ Շինարարական ընկերությունը վերջնական շտկումներն է անում, որպեսզի նախապատրաստվի ասֆալտապատման աշխատանքներին»– ասաց Սանոսյանը։