|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապան՝ մասնակցելու Կապանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին։
Կապանից Hraparak.am-ը տեղեկացել է, որ Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհով, որի Որոտան-Նոր Առաջաձոր հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել, այլ Տաթևի գրունտային` այժմ վերանորոգվող ճանապարհով։
Փաշինյանին շուրջ 20 մեքենա է ուղեկցել, գյուղերից յուրաքանչյուրի խաչմերուկներում ոստիկաններ են կանգնած եղել, որպեսզի հսկեն Փաշինյանի երթևեկությունը, և նրան ոչ ոք տեղի բնակչությունից չմոտենա։